Ֆեյսբուք 

Կոչ Հայությանը

Ղարիբ Մինասյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է․
Սիրելի Հայրենակիցներ, թե սփյուռքում թե Հայաստանում, կոչ եմ անում , փոխենք մեր մտածելակերպը: Փոխենք բողոքողի ու լացողի մտածելակերպը, վերջ տանք արդարություն փնտրելու մեր այս մտածողությանը: Մի թե չեք տեսնում որ այսքանից հետո չկա արդարություն ու ճիշտ: Վերջ տանք հովանորի փնտրտուքին: Լինենք միասնական ու միակուռ, թողնենք մի կուսակցություն ու դա թող լինի Հանուն Հայրենիքի, կուսակցությունը: Մի թե այսքան դարվա մեր տառապանքներից գոնե մի քիչ դաս չենք քաղել , մի քիչ? Ով տեր կանգնեց Հային 1915 թվականին? Ոչ ոք: Սփռվեցինք ու դարձանք Համսփյուռ ազգ: Միախմբվելով ուժեղացնենք ու զարգացնենք Հայրենիքը , ուժի ու միասնականության հետ հաշվի է նստում բոլորը: Կապ չունի մենք մեծ տերություն ենք , թե փոքր: Ամեն ինչ ներ դնենք այս մեր դրախտաին Հայրենիքի հզորացմանը ու զարգացմանը: Վերջ տանք բաղդատվելուն, այո բաղդատվում ենք կուսակցություններով, հավատքով, նույնիսկ մարզերով ... մի թե դա չի մեր թշնամիների ուզածը: Մի թե դա չեն ուզում? Հստակ տարանջատենք ինչն է պետությունը Հայրենիքը ու իրա շահերը: Հայրենիքի շահը բարձ դնենք ամեն ինչից: Իսկ կառավարությունը անի միայն հանուն հայրենիքի: Ստեղծենք հզոր ու զարգացած տերություն, այն ժամ բոլորը հաշվի կնստեն մեր հետ: Հավատացեք որ այդպես է: Թողնենք են թալանչու ու ժամանակավոր կենվորի մտածելակերպը: Տեր կանգնենք մեր բոլոր արժեքներին, բարձր դասենք մեր յուրաքանչյուր քաղաքցու: Կառավարվամ համար ընտրենք այո ամբողջ Հայությամբ նրանց ովքեր կարող են դա անել, ոչ թե ովքեր ուզում են: Խելացուն ու խելամիտին օգնենք, թե չէ անուղեղը կարող է իրեն ճանապարհ հարթել: Մտածենք հեռուն ոչ թե այսօրվա համար այլ հետագայի, որպեսզի հետո Հայը նման խնդիրների առջև չկանգնի, լինի ավելի խոհեմ: Համոզված եմ որ ունենք այդ ներուժը , միայն այն ճիշտ ռելսերի վրա պիտի դնենք: Որ օրենքի ու Հայրենիքի առաջ բոլորը լինեն հավասար: Վերջ տանք պառակտմանը ու դուրս մղենք մեր մեջից մեր ներքին թշնամուն: Այո մի զարմացեք որ մենք մեր ներսում ունենք մեզ թշնամի, թշնամի մտածելակերպ, դա այն է երբ ավելի դյուրին ճանապարհ ենք փնտրում գոյատևելու : Գոյատևելու այլ ոչ թե ապրելու : Խուսափում ենք զարգանալուց, ուրեմն եկեք միասնաբար կերտենք այն Հայրենիքը որը պիտի ունենաինք վաղուց:Չմոռանանք անցյալի դասերը ու պատմությունը, թույլ չտանք ճիվաղ ազգերին խեղաթյուրեն այն: Զարգացնենք ու կառուցենք մեր Հայաստանը, եթե այն մեզ թանկ է:
Փոխենք մեր մտաելակերպը դեպի լավը, ամեն ինչ Հանուն հայրենիքի ու հանուն այդ Հայրենիքի զարգացմանը ու հզորացմանը :
Այսքանը Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի Ղարիբ Մինասյան:

Նույն շարքից