Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրականում հրադադարի մասին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, այլ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն։ Ես այդպես էլ չեմ հասկանում, ինչու է Հայաստանը ռուսների միջնորդավորված հրադադարին համաձայնվել։
Համաձայնվել են մի պահի, երբ հայկական զինուժը մի քանի ուղղություններով պիտի հակահարված տար, երբ հարավում հրետանու միքանիժամյա գործողությունից հետո պիտի հետ վերցներ բարձունքը, նույնը՝ հյուսիսում։ Իսկ ադրբեջանական զինուժն այդ պահին խուճապի մեջ էր ու առանձին հատվածներում փախուստի էր դիմել: