Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանում բուռն քննարկումների պատճառ է դարձել Իլհամ Ալիևի լուսանկարը, որն արել են լրագրողները ապրիլի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ:
Պատերազմ սանձազերծող և բազում ընտանիքների դժբախտության հեղինակ, Արցախի և Ադրբեջանի սահմանին սատկած ազերի ասկյարների լեշերը դեռ հողին չհանձնած Իլհամ Ալիևը ցնծության մեջ է (տես լուսանկարը):
Այս նկարը դժգոհության մեծ ալիքի պատճառ է դարձել «Meydan TV»-ի «facebook»-յան էջում, որի տակ օգտատերերը քննադատական բուռն շարժում են սկսել:
Ամենաշատը հավանության է արժանացել օգտատերերից մեկի գրառումը՝ «Պանամա փաստաթղթեր + 81 նահատակված + Ծաղկի տոն = Ժպիտ»: Այս մեկնաբանությամբ ամեն ինչ ասված է:
Այս ցինիկի լուսանկարը ևս մեկ ապացույց է, որ ազերի զինվորի կյանքը նրա համար գրոշի արժեք չունի: