Ֆեյսբուք 

Ինչքա՞ն կարելի է աշխարհից պահանջել դատապարտել 100 տարի առաջվա կատարվածը, եթե 10 օր առաջվա կատարվածը չեն դատապարտում

Թագուհի Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիմա ասեմ՝ կասեն սենց չի՝ նենց ա... ինչքա՞ն կարելի է ամեն անգամ այցելել նույն վայրը, ջրել իրենց տնկած ծառը, որի իմաստը միևնույն է չեն հասկանալու: Աշխարհից պահանջել ճանաչել 100 տարի առաջվա կատարվածն ու դատապարտել, երբ անգամ 10 օր առաջվա կատարվածը չեն դատապարտում… Զարմանում եմ, ինչո՞ւ են մարդիկ զարմանում, որ ասենք Մեդվեդևը Բաքվի շեհիդների պուրակ է գնում ու ծաղիկ դնում, եթե օրինակ մենք նույն հաջողությամբ կարող ենք ռուս պաշտոնյաներին հերթական անգամ Ծիծեռնակաբերդ ուղեկցելու փոխարեն, տանենք օրինակ Եռաբլուր ու բացատրենք, թե էնտեղ ովքեր են հանգչում ու ինչի համար….

Հ.Գ. Ի դեպ՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի փոխարեն կարելի է այսօրվանից պատրաստվել Լավրովի հայաստանյան այցին ու պաստառներով իրան հիշեցնել արմատների մասին:

Նույն շարքից