Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախորդ անգամ, երբ Էրդողանը Բաքվում էր, և երկար ժամանակ գրկախառնվում ու համբուրում էր իր կրտսեր եղբորը , դրան հաջորդեց ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի նկատմամբ. փաստացի տարածաշրջանը հայտնվեց կարճաժամկետ պատերազմի մեջ: Եվ այսօր, երբ հայկական բանակը կասեցրել և ետ է շպրտել Ալիևի խաժամուժին , իսկ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ երկարաժամկետ խաղաղություն ապահովելու տարածաշրջանում, Էրդողանը կրկին մեկնում է Բաքու. նախ ցույց տալու, որ Ալիևը առանց իր կարծիքը հաշվի առնելու չի կարող որոշումներ կայացնել , հետևաբար Հայաստանն ու Ռուսաստանը ոչ թե պետք է բանակցեն Բաքվի, այլ՝ Անկարայի հետ, և մյուս կողմից՝ Էրդողանն իր այցով փորձելու է Ալիևին ստիպել՝ Ադրբեջանի շահերի կողքին առաջ տանել նաև Թուրքիայի շահերը: Ինչպիսի որոշում կկայացնի կրտսերը, կշարունակի կատար ել իր մեծ եղբոր խորհուրդները , թե ,ամեն դեպքում, կառաջնորդվի Ռուսսաստանի հորդորներով , ցույց կտա ժամանակը: Մեկ բան հստակ է, Թուրքան շահագրգռված է ռազմական գործողություններ հրահրել մեր ռեգիոնում , Ռուսաստանը խաղաղության կողմանկից է :
Ի դեպ, եթե Ալիևը վերջնականապես ընտրի Թուրքիայի տարբերակը, ապա Ռուսաստանը բացեիբաց և ակնհայտ կպաշտպանի հայկական շահը՝ համարելով, որ Բաքուն այլևս դուրս է Մոսկվայի քաղաքական տրամաբանությունից:
Այս ամենում հայկական կողմի ասելիքն ու քայլերը պարզ են ու հասկանալի. մենք ցանկանում ենք խաղաղ, առանց մեր հարևաններին վնասելու ապրել մեր պատմական Հայրենիքում ...