Աշոտ Ասատրյանը ֆեյսբույան իր էջում գրում է․
Իլհամ Ալիև: Մարդ, ով ժառանգություն ստացավ նավթի մեջ թաթախված գահը, բայց տարիների ընթացքում չկարողացավ ոչ միայն պահպանել հոր ժառանգությունը, այլ վերջնականապես հեղնիակազրկեց սեփական երկիրն ու ժողովրդին: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ապրում են 8.1 մլն ադրբեջանցի, բայց նրանց բանակում շարունակում են կռվել թուրքերն ու ահաբեկչական խմբավորումները: Երկրի նախագահը հայտարարություններ է տարածում, որ 4 վարկյանում կարող է գրավել Հայաստանը և վերադարձնել Արցախը: Մեկը չկա նրան հուշի, որ Ալիև, Արցախը դու արդեն վերադարձրել ես, հիմա ժամանակն է Նախիջևանը վերադարձնես: Ու խաղաղ պայմաններով, թե չէ լավ տեղյակ ես Նախիջևանի աշխարհագրական դիրքի մասին ու կրակոցների դեպքում հաստատ գիտես ինչ տեղի կունենա:
Ալիևը հույսը դրել է նավթոտ դոլարների վրա, դրանցով է զորք հավաքում, դրանցով է միջազգային հարթակներում հարցեր լուծում, բայց այդ փողը հավերժ չէ ու մի օր մնալու է կոտրած տաշտակի առաջ: Ադրբեջանի ժողովուրդը չի ցանկանում կռվել, չի ցանկանում ու չի հավատում, որ կարող է պատերազմել՝ վախենում է:
Ահաբեկիչները ինչքա՞ն կարող են կռվել, ոչ ոք չգիտի, ահաբեկիչների զենքը մի օր էլ կարող է հետ կրակել: Ամբողջ երկիրը ձախողած է, Ալիևը պատերազմի միջոցով փորձում է քամել երկրի վերջին նավթի պաշարները: Կռվող ու հող գրավող մարդը ձախողվելու ժամանակ չի վազում ու հրադադար աղերսում բոլորից, որպեսզի ուշքի գա: Ու արդեն քանի տարի սա, հույսը հրադադարի վրա դնելով, մորթվում է, ու խոզի պես խռխռացնելով վազում սրա-նրա դուռն ու աղերսում, որ դադարեցնենք կրակելը: Մեղքի մեր բաժինն էլ կա, որ լսում ենք դրանց ու չենք սատկացնում: Մի օր սրան, մի պատի տակ թողելու են, կամ լույսը չբացված սա, շշերով նավթը ձեռքը, փախնելու է երկրից: