Նավթի համաշխարհային գները թույլ աճ են արձանագրում ապրիլի 20-ին արձանագրված 2016-ի առավելագույն գնից հետո:
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ հասնելով 45,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,01 տոկոսով՝ հասնելով 44,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ապրիլի 20-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ նավթի առեւտրային պաշարները ըստ որի այդ պաշարներն աճել են 2,1 մլն բարելով՝ հասնելով 538,6 մլն բարելի: