Արթուր Հայրապետյանը իր ՖԲ էջում գրում է. Սերժ Սարգսյանից հետո Աբրահամյան Հովիկը պետք է խոսեր, խոսեց. «Մենք որևէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն, մենք ունենք համապատասխան ֆինանսական հնարավորությունները և կարող ենք իրականացնել ու իրականացնում ենք այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը»:
Հիմա ասում եք խոսե՞մ, թե՞ թողնեմ, սրանք խոսեն: Ի՞նչ կասեք: Չէ, պետք է ասեմ: Բա, որ փող կա ու մենք գիտենք, որ կա է, ուր է, որտեղ ես այն պահում: Դու ու քո նմաններն են թալանել, խժռել պետական բյուջեն, կերել եք մեր բանակին հատկացրած գումարները պետական կառավարման համակարգում բյուջետային միջոցների վատնման, «ատկատների» ու այլ չարաշահումներ եք թույլ տվել ու ձեր գող ձեռքը բռնող չի եղել, դրա համար էլ, ձեր ու ձեր ընտանիքին պատկանող հողերն ու այգիները, հյուրանոցներն ու սուպերմարկետները, ձեր ընտանիքին պատկանող. «Արգամիկ» ՍՊԸ-ի մեջ ներառված հանքերը, հանքերի արդյունահանումն ու շահագործումը, քարերի մշական գործարանները, ինչպես նաև ձկնաբուծությամբ զբաղվելը՝ ձկնաբուծարաններ, կենցաղային և տրանսպորտային ծառայությունները:
«Ջուլի» ՍՊԸ-ն նաև մանրածախ առևտրով է զբաղվում և խանութներ ունի Արտաշատի և այլ համայնքներում: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ-ին և ամբողջությամբ պատկանում է վարչապետի որդուն` Արգամ Աբրահամյանին: Հովիկ Աբրահամյանի կինը ավելի հարուստ է: Ջուլիետա Աբրահամյանը ունի 400 միլիոն դրամ, ինչպես նաև 3 մլն 900 հազար դոլար:
Եվ այս ահռելի կարողությունների տեր մարդը, ով թալանել ու բուկն է տարել մեր երկրին պատկանող միլիարդավոր կարողությունները, այսօր խոսում է, լռելու և գողացածը հետ վերադարձնելու փոխարեն:
Այս ամբողջ թվարկածը դեռ այսբերգի երևացող մասն է: Ժողովուրդը պահանջում է մեզնից գողացած միլիարդները հետ վերադարձնել մեր Հայոց բանակին ու լքել վարչապետի աթոռը: Աթոռը ճկվել է, չի դիմանում ձեր ծանրությանը: Էլ չեմ ասում այն շքեղ եվրոռեմոնտը, որը մի քանի անգամ կառավարության դահլիճների, առանձին սենյակների համար ծախսվեցին, իսկ ճոխություն սիրող Աբրահամյանը, ով լոլիկից ու սմբուկից բացի բան չէր տեսել, այսօր ճոխության մեջ նստած, ձայնն էլ շատ տաք տեղից հանում է ու հաթաթա տալիս:
Ամոթ չունեք տղունանք թալանչիներ, դուք մեր ազգին ծախել եք իրենց տարածքներով ու ձեզ համար տարածքներ եք գնել, վիլլաներ եք շինել ձեր երեխաների համար ու մի հատ էլ ասում եք՝ ձայն չհանեք, դզզզ է:
Մինչև վերջին կոպեկը հետ վերադարձրեք մեզ, մեզնից թալանածը, մենք մեր գլխի ճարը կտեսնենք, իսկ դուք հանգիստ թողեք մեզ, մենք առանց ձեզ ավելի ապահով ենք, քան դուք, որ ներսից ու դրսից թալանելով, ծախելով մեր տարածքներն ու մեզ՝ հայ ժողովրդին, հրապարակավ հայտարարություններ եք անում, թե փող ունենք. մենք էլ գիտենք, որ դուք ունեք, բայց ու՞ր է, ո՞ր մկան ծակն եք խոթել ու դուրս չեք կարողանում հանել: