Մամուլի տեսություն 

Արցախում շատ վատ են ընդունել, որ քառօրյա պատերազմի ընթացքում Քոչարյանն այդպես էլ չհայտնվեց իր ծննդավայրում. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերը գրում է. «Ասում, են թե Արցախում շատ վատ են ընդունել այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմի ընթացքում և հետո Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չհայտնվեց իր ծննդավայրում: Փոխարենը նա Մոսկվայում էր, որտեղ, ասում են, զբաղված էր իր սիրած գործով` ռուսական «ճ կլասի» իշխանավորների մոտ իշխանություններից բողոքելով, արձանագրմամբ, որ այդ նրանց ձեռքի գործն է այլևս չափ ու սահման չճանաչող ռուսատյացությունը:

Ռուսական «ճ կլասնիկներն» էլ իրենց հերթին մխիթարել են Քոչարյանին, հավաստիացնելով, որ եթե Սերժ Սարգսյանը չանի այնպես, «ինչպես հարկն» է, մոտ ապագայում կառաջանա Քոչարյանի օգնության անհրաժեշտությունը` մոռանալով, որ հայաստանյան իրականությունում ՀՀ երկրորդ նախագահի ռեյտինգը ձգվում է մինչև մինուս անսահմանություն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից