Մամուլի տեսություն 

Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպ»-ը տուգանվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ»-ի վերածված կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է մաքսային մարմինների կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անվանմամբ 2015-ի դեկտեմբերի 1-ին Հայաստան է ներմուծվել 93 հազար 200 կգ ընդհանուր քաշով կոնյակ, սակայն ժամկետի լրանալուն պես ներմուծված կոնյակի վերաբերյալ մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացվել՝ խախտելով ՀՀ օրենքը:

Արդյունքում ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների
խախտման արձանագրություն, որի հիման վրա նա 50 հազար դրամի վարչական տույժի է ենթարկվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից