Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ոստիկանը լավ չի աշխատում, ուղարկեք սահմանը թող պահի: Բժիշկը վիրահատությունը լավ չարեց, ուղարկեք սահմանը թող պահի: Վաճառողը ժամկետ անցած երշիկ ծախեց, ուղարկեք սահման:
Ժողովո՛ւրդ, սահման պահել, թշնամու դեմ կռվել դա հանաք բան չի, ամեն մեկին մի շտապեք սահման ուղարկելու: Ոստիկանը, եթե լավ միտինգա ցրում, դա չի նշանակում, որ կարող է սահմանին դուխով կանգնի: Իսկ մեզ փախնող սահմանապահներ պետք չեն:
Վե՛րջ տվեք, ինչքան վատ մարդ կա սահման ուղարկելու այդ գաղափարին: Ավելի լավ է թող ամեն մեկն իր գործը ճիշտ անի, ամեն մեկս մեր գործով ենք սահման պահում: Սպան՝ սահմանին կանգնելով, ոստիկանը՝ օրենք ու քաղաքացի հարգելով, բժիշկը՝ ճիշտ բուժում նշանակելով, վաճառողը՝ ժամկետն անցած երշիկը տարբերելով:
Իսկ ովքեր փորձում են իրանց պարտքի կատարումը ձևափոխել օգուտ իրանց, ոչ թե սահման պետք է գնան, այլ աշխատանքից ազատվեն, անկապ պաշտոնից, ուսադիրների աստղերի մեծությունից, ստետոսկոպի երկարությունից ու նույնիսկ երշիկ կտրելու դանակի հաստությունից: