Սպորտ Միջազգային 

Չելսին 60 միլիոն եվրո է պատրաստ վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

Լոնդոնի Չելսին ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Bild-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերի համար Անգլիայի չեմպիոնն առաջարկել է 60 միլիոն եվրո, և մերժում ստանալու դեպքում պատրաստ է ավելացնել գումարը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017-ի ամառ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենտուսը»: Գերմանական ակումբի կազմում 27-ամյա Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է 23-րդ գոլի եւ 29-րդ գոլային փոխանցման ահեղինակ:

 

Նույն շարքից