Գերմանական մամուլը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում:
Kicker-ը 27-ամյա ֆուտբոլիստի գործողությունները գնահատել է ամենաբարձր գնահատականով (1)՝ ճանաչելով հանդիպման լավագույն խաղացող եւ ընթացիկ մրցաշրջանում 8-րդ անգամ ընդգրկելով տուրի խորհրդանշական հավաքականում:
Bild-ը նույնպես Մխիթարյանին տվել է 1 գնահատականը՝ այս մրցաշրջանում 7-րդ անգամ ընդգրկելով տուրի խորհրդանշական հավաքականում: Նույն գնահատականին է արժանացել նաև ճապոնացի Սինձի Կագավան:
Der Westen-ը ևս հանդիպման լավագույն խաղացող է ճանաչել Մխիթարյանին (1.5):
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 3:1 հաշվով, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: