Ֆեյսբուք 

«Ավրորան» ցույց տվեց մեզ ճիշտ ճանապարհը...

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավրորա» մրցանակաբաշխությունը առանց չափազանցնելու մեծ ազդեցություն է թողել բոլորիս վրա: Դրա մասին արդեն գրում են և դեռ էլի շատ կգրեն, որովհետև նման բարձր մակարդակի իրադարձություն թերևս այս վերջին տարիներին Հայաստանում իրոք չէր եղել:

«Ավրորայի» գլխավոր խորհուրդը, կարծում եմ, առաջին հերթին նրանում էր, որ այս միջոցառմանը Հայը և Հայաստանը զարմանալիորեն ներդաշնակ և արժանապատիվ կերպով ներկայացան համամարդկային, սահմանները չճանաչող արժեքների ներքո: Իհարկե, բացառիկ է այստեղ Ռուբեն Վարդանյանի դերը` որպես վառ և մտածող անհատականության: Եվ իր արտահայտած մտքերում, և իր բոլոր ձեռնարկումներում նա իրեն միանշանակ դրսևորում է որպես լայն ու չկաղապարված մտածելակերպ ունեցող անհատականություն, որն իրոք անշահախնդիր կերպով ուզում է օգնած լինել իր հայրենիքին:

Այս ամենը հուսադրող նորություն է և թարմ հոսանք` համեմատած վերջին տարիներին մեզ մշտապես հրամցվող «սովետախտի» վաղուց արդեն հնամաշ դարձած ստանդարտների հետ: Երևի թե եկել է արդեն այն ժամանակը, որ պետք է վերջապես իրատեսորեն նայել դեպի ապագան և ներկայանալ աշխարհին` արդեն այսպիսի հպարտ ու վայելուչ կեցվածքով:

Նույն շարքից