«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, հաղորդում է Sport.es-ը: 29-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մինչև կարիերայի ավարտը հանդես գալ կատալոնական ակումբում, որն էլ մտադիր է բարձրացնել Սուարեսի վարձատրությունը:
Սուարեսի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 32 հանդիպումներում Սուարեսը խփել է 34 գոլ և կատարել է 15 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի 9 հանդիպումներում ուրուգվայցին խփել է 8 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում: