Ֆեյսբուք 

Այս միջադեպը նաև զգոնության յուրահատուկ ահազանգ էր մեզ

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատրաստ ու զգոն լինենք... Ճիշտ էր, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի վերաբերյալ համացանցում այսպիսի բաց քննարկում գնաց: Ինչ էլ որ եղած լինի` այս պայթյունը իրոք լուրջ ահազանգ պետք է հանդիսանա բոլորիս համար, քանի որ սա թերևս մայրաքաղաքի համար առաջին նմանատիպի արտասովոր դեպքն է, որը կատարվեց քաղաքային տրանսպորտում, հասարակական վայրում: Վերջապես գիտակցել է պետք, որ մենք հիմա այնպիսի վիճակում չենք, որ որևէ վտանգից ջայլամի նման ավազի մեջ թաքնվենք: Տեսնում ենք, որ արդեն բաց տեքստով է ասվում, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի: Այս միջադեպը նաև զգոնության յուրահատուկ ահազանգ էր մեզ, որ պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացումների: Խառնվել պետք չի, ժողովուրդը լավ խոսք ունի. «Եղունգ ունես` ականջդ քորի»: Եթե ուզում ենք վերջապես Երկիր դառնալ` երևի թե այս ամենի միջով պետք է անցնենք: Սա փորձություն է, որը, վստահ եմ, պատվով կհաղթահարենք: Եվ մի հարց էլ. եկեք ի վերջո մոռանանք «ռազմավարական» դաշնակից, բարեկամ և այլ նմանատիպի ծեծված ու խնդիր չլուծող, այլ հակառակը` միայն գործին խանգարող բառերը: Կարծում եմ, պատմական այս բախտորոշ պահին մեր իսկական դաշնակիցը միայն ու միայն մենք պետք է լինենք, իսկ որևէ այլ օտար երկիր` դա արդեն հաստատ բացառվում է:

Նույն շարքից