Մանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1988 թվականին, երբ սկիզբ դրվեց ղարաբաղյան շարժմանը մարդիկ լավ գիտեին, որ ամեն ինչ տանելու է պատերազմի: Մարդիկ հավատում էին, որ մի օր հաղթելու են: Այն ժամանակ անպատրաստ էին, չկային զինամթերք, զենք: Ստիպված պետք է կռվեին բահերով կամ պատրաստի առաջին իսկ պատահած սարքի զենքերով կամ անսարք պարագաններով, պետք է կռվեին հանուն հայրենիքի:
Այն ժամանակ մարդիկ անպատրաստ էին: Պատմածներից հասկանում եմ, որ մարդկանց մի մասը ինքնակամ, մյուս մասը` հավաքների տեսքով են մասնակցել պատերազմին, կռվել օր ու գիշեր, ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Կռվել են հանուն հայրենիքի պայծառ ապագայի, որը վաղն էր գալու: ՈՒնեցանք հազարավոր կորուստներ, հարյուրավոր անհայտ կորածներ:
Հարգում եմ բոլորիդ և բոլորի հիշատակը միշտ պետք է վառ պահել: Ձեր արյան գնով ազատագրվեցին հայկական մի շարք շրջաններ: Ձեր կողմից կատարածը միշտ սխրանք է: Հրադադարից ուղիղ 13 տարի անց թուրքը` մեր հակառակորդը, նորից ոտնձգում է, բարձրաձնում զենքերը` թե հա հեսա գալիս ենք: Նպատակը մեկն է ինչ 1915, 1993 թվականներինը. ոչնչացնել, բնակավայր, գյուղ, քաղաք ամեն բան վերագրել իրենց:
Ես չեմ կարծում, որ մեր հերոսների արյան գնով ազատագրված տարածքները պետք է ետ վերադարձվեն կամ խոսակցություն անգամ չի կարող լինել տարածքները զիջելու և հանձնելու վերաբերյալ: Ախ մեր հերոսները Մոնթեն, Բեկորը, Սարգսյանը, Կամանդոսը, ներեղություն բոլորիդ հիշել չեմ կարող, և ապրիլյան ընկած տղաները կապիտան Ուրֆանյանը, մեր հերոս 90-ից ավել նահատակները, Աստված բոլորիդ հոգին լուսավորի, դուք հերոս եք:
Եվ հիմա խոսքս պետք է ուղղեմ մեր նորակոչիկ զինվորներին, բանակ նոր գնացող զինվորներին,18-ը լրացած ՀՀ քաղաքացիներին: Դուք եք մեր սահմանը պահողը, հսկողը պետք չէ վհատվել, հարգելի ծնողներ, ամեն ինչ կարգին է և հսկողության տակ է, մեր հսկողության: Դուք արի եք, ուժեղ: Ձեր եղբայրները կատարել են իրենց պարտքը, ժամանակն է ինքներդ կատարեք: Պետք չէ խուսափել ծառայությունից, այն էլ այս պահին:
Պետք է պատվով ծառայել` գլուխը վեր բարձրացրած` ինչպես մեր տղաները: Նրանց
ծնողների հույսը դուք եք և մենք, մենք Ձեր կողքին ենք: Հասարակությունը չի հարգում խուսափողներին և, այո, ճիշտ են ասում` չծառայածին, ինչպես առաջ և հիմա, չպետք է աղջիկ «տալ»: Դե սա կատակ էր, բայց լուրջ կարող է լինել:
Զինվորը հայրենիքի պաշտպանն է, հայրենիքը հսկողը, հայրենիքի 2 տարվա հերոսը և ՀՀ դրոշը վեր բարձրացնողը:
ՈՒմ համար ծառայելը անգամ չպետք է քննարկվի: Մենք ծառայում ենք մեզ համար, մեր ընտանիքի, մեր հարազատների, իսկ ծառայել ուրիշի համար կնշանակի ծառայել ԱՄՆ-ի համար: Չպետք է սխալ դատողություններ անել և տեղից նստած ռեպլիկներ թողնել: