Ֆեյսբուք 

Հող հանձնելու մասին հայտարարությունները հատկապես վտանգավոր են Ալիևի համար

Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեր պաշտոնյաներին շատ հայհոյեցինք, հող հանձնելու մասին արած ելույթների համար, բայց մյուս կողմից, այդ հայտարարությունները շատ օգտակար են, դրանք հատկապես վտանգավոր են Ալիևի համար։
Ադրբեջանցիների 99% ը ուրախությամբ կողմ կլինի, 5 չե, նույնիսկ 2-3 շրջանի դիմաց ճանաչել Արցախը և խաղաղ ապրել հայերի հարևանությամբ։
Իսկ ստացվում է, որ հայկական իշխանությունը, վաղուց պատրաստ է հանձնել ամբողջ 5 շրջան, իսկ Իլհամը ապուշի պես, միլյարդավոր դոլլարների զենք է գնում, այն ինչ, կարելի էր ռանց զոհերի՝ այդ շրջանները ետ վերցնել և այդ փողերով ամբողջովին վերականգնել։ Հիմա Ալիևը ահռելի միջոցների ու զոհերի գնով, չի ստանում ոչինչ։ Մեր քարոզչությունը՝ այս թեմայով, շա՜տ նուրբ մեսիջներ պիտի հղի ադրբեջանական սոցիումին ...
Ինչևէ, հետաքրքիր է տարբեր ռակուրսից նայել դեպքերին ու կյանքին...

Նույն շարքից