Զոհրապ Եգանյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քննադատություն իմ շատ սիրելի Բլոգ Նյուզ ի հասցեին:
Հարգելիներս, արդեն երկար ժամանակ է, ինչ դուք գործում եք և դարձել եք ամենաշատ հաճախելիություն ունեցող կայքերից մեկը, ինքս օրը երևի 10 անգամ այցելում եմ blognews.am, ասեմ ավելին, հանդիսանում եմ ամենաշատ ընթերցված և ամենաշատ գրառումներ ունեցած հեղինակներից մեկը, բայց ես ուզում եմ, որ լսելի դառնա ոչ միայն կիբեր տարածության հայտնի մարդկանց խոսքերը, ինչպիսիք են Հրանտ Տէր-Աբրահամեան ը, Tigran Kocharyan ը, Նավակ Ճոճողը ը և մյուսները, այլ ավելի լսելի դառնա ավելի ապաքաղաքականացված և ավելի կենցաղային թեմաներով գրառումներ անողների մտքերն ու գրածները, էլ չեմ խոսում, որ պատգամավորների ու բարձր պետական պաշտոններ զբաղեցնողների գրառումներն ընդհանրապես պետք չէ դնել, ամբողջ օրը մարդիկ էդ են լսում ու չեմ կարծում, որ Բլոգնյուզի առաքելությունը կայանում է նրանում, որ լինի միայն հայտնի մարդկանց գրառումներն էլ ավելի հանրահայտ դարձնելը: Վստահ եմ` դիտարկմանս ըմբռնումով կմոտենաք և շուտով ես կտեսնեմ մարդկանց ավելի լայն շրջանակների գրառումներ )))»