Գևորգ Պետրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ընտրական օրենսգիրքը հանդիսանում է սահմանադրական օրենք, որը բացառիկ կարևոր նշանակություն ունի սոցիալական, իրավական, ժողովրդավարական և ինքնիշխան պետության կառուցման գործում: Դրանից բխում է, որ քաղաքական ուժերն իրենց քվեարկությամբ պետք է հստակ ընդգծված, որոշակի, անհակասական ու տարընկալման ոչ մի տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեն այդ օրենքի նկատմամբ:
Առնվազն զարմանալի է, երբ այս կամ այն քաղաքական ուժը նման օրենքի նախագծին "կողմ" կամ "դեմ" քվեարկելը թողնում է խմբակցության անդամների խղճին: Նման վերաբերմունք կարելի էր դրսևորել, ասենք` "Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին" օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի կամ, օրինակ` մոծակների դեմ պայքարի ռազմավարությունը վերանայելուն միտված օրինագծի նկատմամբ:
Միթե? սա այն առիթն է, որ կարելի է "ներկուսակցական դեմոկրատիա" խաղալ...
Պարզապես ապշել կարելի է...»