Իրավական 

Պերմյակովի վարքագծի մեջ չէր երևում, որ զղջում է. փաստաբան

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 6-ին: Դատական այդ նիստի ընթացքում կհրապարկվեն փորձարարության տեսաձայնագրությունն ու լուսանկարները: Սա այն գործընթացն է, որ ընթացքում Պերմյակովը ներկայացրել է Ավետիսյանների տանն իր գործողությունների մանրամասները:

Ինչ վերաբերում է ապրիլի 29-ին ամբաստանյալի կողմից տրված հարցերի պատասխաններին, Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան,  փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ Պերմյակովի պատասխանները միշտ չէ, որ վստահելի էին, երբեմն անհասկանալի էր՝ դա այդպե՞ս է, թե՞ նա միտում ունի րոշակի հանգամանքներ թաքցնելու:

«Որոշ հարցերի  նա չէր պատասխանում, Բայց մի բան  վստահ ասում էր, որ հանցագործություն կատարողն ինքն է, այլ անձիք որևէ կերպ այդ ամենին մաս նակցություն չունեն: Թեև նա ասում էր, որ զղջում է, սակայն, ամենևին  իր վարքագծում ու արտաքինի մեջ դա չէր երևում, քանի որ նա ուղղակի ժպտում էր»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Նույն շարքից