Ֆեյսբուք 

Այս ինչ պատահեց, որ այսպես շատացան․ Թալիշում կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին

analitik.am

Աշոտ Ասատրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս ինչ պատահեց, որ այսպես շատացան։ Թալիշում կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին։ Մարտակերտ կռիվ էր՝ պապանձվեցին, վերջացավ՝ հոխորտացին։ Հադրութ մարտ էր գնում սսկվեցին, խաղաղվեց՝ քննարկման դրին…

Տարիներն անցան: Փոխվեցին միայն շրջանների անունները, բայց դրանք շատացան: Տանը նստած, մարտերից հետո քննադատող բրիգադի անդամները շատացան: Սրանք, բոլոր ժամանակներում, մի սենյակից են ինֆորմացիա ստացել ու ձենները գլուխները գցել: Սրանց ասածն ու արածը նման են իրար : Սրանց ստորակետների ու վերջակետների հեռավորությունն է անգամ իրար նման:
Նրանց թիրախը բանակն է: Նախարար , տեղակալներ ու պետեր, բոլորը անցողիկ են: Սրանք աշխատում են բանակի վրա: Իբր ցանկանալով օգնել , բայց իրենց կարճ խելքով ցանկանում են ներսից քանդել: Որպես կանոն սրանց մեծ մասը բանակում չի ծառայել: Օգնե՞լ եք ուզում, ասեք էն մարդկանց անունները , ովքեր ձեզ բանակից ազատեցին: Մնացիք ստեղ ու սկսեցիք աշխատել զինվորի դեմ: Ձեր կարճ խելքով քթներդ խոթում եք զինվորի ու հրամանատարի հարաբերությունների մեջ: Դուք միշտ, քիթ խոթողի մակարդակից, չեք բարձրանալու:
Ձեր տերերը մի օր էտ քթերիցդ բերելու են բոլոր տված գռոշները, նույնիսկ մի բան էլ ավել:

Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Վանոն էր ասում: Ճիշտ էր ասում , չեք կարա նեղացնեք, մի էլ փորձեք: Հազար նախարար կփոխվի, բայց բանակը չի նեղանա»:

Նույն շարքից