Ֆեյսբուք 

Համա թե ընդդիմադիր եք, տիկին Զոհրաբյան. Գևորգ Պետրոսյան

analitik.am

Գևորգ Պետրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սովետական ժամանակների Ավտոպարկի գարշահոտ ճաշարանի քրտնախաշ մատուցողուհու հագուկապը խորհրդարան տեղափոխող կանայք ունե՞ն, արդյոք, բարձր արժեքներից խոսելու, պատգամավորներին կյանքի դասեր տալու բարոյական իրավունք...

Մեղավորն այս բոցաշունչ ելույթը համբերատար լսող երեսփոխաններն են, որոնցից գեթ մեկը չհարցրեց ԲՀԿ-ի երբեմնի բարձր հեղինակությունը գետնին հավասարեցնելու գործին անմնացորդ նվիրված այս տիկնոջը, թե "եթե իսկապես համոզված էիր, որ 1990 թվականից հետո բոլոր ընտրությունները կեղծված են, բա ինչու՞ էիր այդ արատավոր ընտրությունների արդյունքներն ամփոփող կերուխումերի ժամանակ չինական պատի նման երկարաձիգ շարքի վերջում կիսախինդ հայացքով համբերատար սպասում բարձրյալ իշխանավորների հետ բաժակ զարկելու բաղձալի վայրկյանին, իսկ դրանից հետո անհոգ պար գալիս պարահրապարակի էպիկենտրոնում...

Համա թե ընդդիմադիր եք, տիկին Զոհրաբյան...»:

Նույն շարքից