Միջազգային Տնտեսություն 

Վենեսուելան կմնա առանց տեղական գարեջրի

analitik.am

Վենեսուելայում գարեջրի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը՝ «Polar»-ը, դադարեցրել է աշխատանքը իր գործարաններից 4-ում՝ ածիկի ներկրման համար արժույթի բացակայության պատճառով, հաղորդում է «Reuters»-ը:

«Polar»-ում հայտարարել են, որ ապրիլի 29-ին գործարանի աշխատանքը դադարեցվում է, քանի որ կառավարությունը արժութային կարգավորման խիստ վերահսկողություն է մտցրել և հրաժարվում է ընկերությանը անհրաժեշտ քանակի դոլարներ տրամադրել արտասահմանից հումք գնելու համար:

«Polar»-ը, որը պատկանում է միլիարդատեր Լորենսո Մենդոսին, արտադրում է Վենեսուելայում վաճառվող գարեջրի 80%-ը: Բացի գարեջրից, ընկերությունը նաև ալյուր է արտադրում:

Նույն շարքից