Ֆեյսբուք 

Հերմինե Նաղդալյան Հերոսապատում, «Ազնվամորի՛» Օպերացիան-1993թ

analitik.am
Հրատապ Լուրեր-ը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1989 թ-ն էր: Երկիրը պատերազմի մեջ էր: Արցախում պատերազմի պատճառով ազնվամորու գինը ընկել էր, վաճառք չկար, ոչ ոք հայաստանից չէր համարձակվում ազնվամորու համար մեկնել այնտեղ. ավտոմատ այն թանկացել էր ՀՀ-ում:
Պատերազմը շատերի համար կասեցրել էր բիզնեսը, սակայն ոչ Հերմինեի համար: Նա այն բացառիկ անձնավորություններից մեկն էր, որ ամբողջովին տեղավորվում էր հին ասացվածքի մեջ «մեկի համար պատերազմ, մյուսի համար հարազատ մայր»:
Եվ Հերմինեն նետվեց մարտի: Լինելով ՀՀ կոոպերատիվների միության գործադիր տնօրեն՝ կարողացավ կազմակերպել ազնվամորու առաքումը Արցախից ՀՀ ուղղաթիռներով։ Ճի՜շտ է, ՀՀ տեղափոխվող վիրավոր զինվորները խանգարում էին՝շատ տեղ էին գրավում, սակայն պրպտուն ուղեղը այդ հարցն էլ լուծեց: Թե ինչպես լուծեց ՝միայն ասեկոսներ են շրջանառվում: Արցախցիք այդ հարցին պատասխանում են հումորով, ասում են մեկ Հերմինեն գիտի, մեկ էլ իր մարմինը, իսկ այն ժամանակ նա նիհարակազմ էր և պատերազմի պատճառով ցանկալի:
Ինչևէ հարցը լուծվեց: Ուղղաթիռներում առաջինը սկսեցին բարձել Հերմինեի ազնվամորու արկղները, հետո նոր վիրավորներին, հիմնականում մեկ կամ երկու հոգի, արդեն ուղղաթիռում տեղ չէր մնում ոչ թե Հերմինեի ազնվամորու արկղներին, այլ վիրավոր զինվորներին:
1993թ-վերջն էր: Հերթական ազնվամորու խմբաքանակը ՀՀ ուղարկելուց Արցախի երկնքում ուղղաթիռը խոցվեց և ընկավ ազերիների հսկողության տակ գտնվող տարածքում:
Հերմինեն ստացավ լուրը, աչքերի առջև սևացավ, և միայնակ առանց զենքի գնաց ազատագրելու իր ազնվամորին /հետագայում այս օպերացիան անվանվելու էր «ազնվամորի» և Հերմինեն ստանալու էր Մեսրոպ Մաշտոցի շքանշան/:
Սակայն «ազնվամորի» օպերացիան վերջին պահին գրեթե տապալվեց, ազերիները հայտնաբերեցին նրան, երբ միայնակ ազնվամորու արկղերով մոտենում էր չեզոք գոտուն:
Գերեվարեցին նրան, ազնվամորու արկղները բարձեցին զինվորական ուրալը Հերմինեի հետ միասին և գնացին դեպի իրենց դիրքեր:
Կես ժամ ճանապարհից հետո, երբ ազերիները բացեցին ուրալի բեռնախցիկը , ապշեցին. ազնվամորիի արկղերը դատարկ էին, իսկ դրանց կողքին գրեթե անշնչացած, Ժաննա Դ-Արկի դեմքով, վերջին չկերված ազնվամորին ձեռքին ընկած էր Հերմինեն, իսկ բեռնախցիկի հատակին գրված էր «ոչ մի հատիկ իմ ազնվամորուց թշնամուն»:
Ազերիները սարսափած նայում էին գիտակցությունը կորցրած Հերմինեի դեմքին, հասկանում էին, թե ինչ կամքի ուժ պետք է ունենա նա, որ միայնակ ուտի 40 արկղ ազնվամորին միայն թե այն չհասնի թշնամուն:
Զեկուցեցին ղեկավարությանը, եկան ազերիների գլխավոր շտաբից, հավաքեցին բժիշկների կոնսուլիում և որոշեցին.
Գիտակցությունը կորցրած Հերմինեին վիրահատեցին՝ հանեցին ուղեղի 95 տոկոսը, տարածքում վազվզող խոզի արյունը ներարկեցին նրան, իսկ ամենակարևորը օղակ դրեցին ստամոքսում, որպեսզի օղակը երբևիցե չթողնի նրա առանց այդ էլ անհագ ստամոքսը կշտանա:
Վիրահատությունից հետո Հերմինեին թողեցին չեղոք գոտում, ազնվամորով լիքը արկղների հետ և հեռացան:
Հեռանալուց հետո ազերի գեներալը ասաց կողքը կանգնած ասկյարին. «Հերմուշը կլափի և երբեք չի կշտանա, նա կփոշիացնի ամբողջ ՀՀ տնտեսությունը, կլափի մարդկանց ունեցվածքը, պետբյուջեի փողերը և երբեք չի կշտանա: Հերմուշը մեր ամենահզոր զենքը կդառնա, 5 տոկոս ուղեղը, խոզի արյունը և ստամոքսի օղակը կանեն իրենց գործը»:
Այսօր ՀՀ ԱԺ Փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը / նույն ինքը Հերմուշ/ իրոք լափելուց չի կշտանում:
Նրան թալանով, խարդախությամբ և վաշխառությամբ հաջողվել է կուտակել մի քանի միլիոն դոլար, մի քանի տասնյակ բնակարաններ, սեփականատեր է մոտ 6 ձեռնարկություններում, ունի անշարժ գույքեր ՀՀ գրեթե բոլոր շրջաններում, իսկ որքան գույքեր ունի իր բարեկամների և հարազատների անունով ,ոչ ոք հաշվել չի կարող:
Ազերի գեներալը չսխալվեց՝ Հերմուշը լափելուց երբեք չի կշտանա:
Իսկ նրա հայտարարությունը տարածքների հետ կապված,կշտանալու հետ կապ չունի,ի՞նչ ուզես 5 տոկոս ուղեղով անձից»:

Նույն շարքից