Հասարակություն Պատահարներ 

63 համարի ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները առաջիկա օրերին հիվանդասենյակ կտեղափոխվեն

analitik.am

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15-ամյա պատանիները առաջիկա մի քանի օրվա ընթացքում հիվանդասենյակ կտեղափոխվեն: Այս մասին NEWS.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ նրանք բուժում են ստանում: 2002թ. ծնված Էդգար Գասպարյանը և 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանը ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ և այրվածքներ։  Նրանք պայթյունից անմիջապես հետո վիրահատության էին ենթարկվել: Էդգարի և Ռոլանդի վիճակն այժմ կայուն է:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ և 8 տուժած, իսկ ավտոբուսի վարորդի մոտ լսողական ապարատի խնդիրներ կան:

Ավելի վաղ պարզ էր դարձել նաև, որ զոհերից մեկն ինքը պայթյունը կազմակերպած անձն էր`Ռուբեն Բալյանն, ում դեպքից մի փոքր առաջ ֆիքսել էին տեսախցիկները :

Բալյանը, ինչպես արդեն հայտնել են քնչական կոմիտեից, ուներ անձնական խնդիրներ ընտանիքի անդամների հետ և «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութը պատրաստել էր` իր հարազատների դեմ ուղղելու համար, ինչն էլ 63 համարի ավտոբուսով տեղափոխելիս իր ձեռքում պայթել էր` նպատակակետին չհասնելով:

Ավտոբուսի պայթեցման մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետև ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա երկու անգամ դատված է եղել սպանության հանցակցության և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:

Նույն շարքից