Ֆեյսբուք 

«Մեր զոհերը վիճակագրություն չեն. մեր զոհերից յուրաքանչյուրը մի ընտանիքի լույս է, որ մարեց հանուն Հայրենիքի. Նարեկ Գալստյան

analitik.am

Նարեկ Գալստյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր զոհերը վիճակագրություն չեն. մեր զոհերից յուրաքանչյուրը մի ընտանիքի լույս է, որ մարեց հանուն Հայրենիքի: Եթե մերօրյա իշխանություններն իսկապես ուզում են վառ պահել մեր նահատակների հիշատակը, թող չմտածեն, որ միայն գումարով կարելի է հարցերը լուծել:

Ցանկանում եք հարգել նահատակների հիշատակը, այնպես արեք, որ Ադրբեջանում զղջան ամեն մի կրակոցի համար, դժոխք դարձրեք այդ երկրի կյանքը:

Ցանկանում եք հարգել նահատակների հիշատակը, իրենց դարձրեք մերօրյա Հերոս, նրանց ընտանիքներին դարձրեք Հերոսների խորհրդանիշներ:

Այնպես արեք, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, երբ տեսնում է Հերոս ծնած ու մեծացրած Ծնողին, ակնածանքով կանգնի և գլուխ խոնարհի, որ ցանկացած իշխանավորի համար պատիվ և պարտք լինի Հերոսի ընտանիքի հոգսի թեթևացումը:

Սերունդներ դաստիարակեք Հերոսների, այլ ո՛չ թե մականունավորների, օլիգարխների ու կրիմինալի օրինակով»:

Նույն շարքից