Ֆեյսբուք 

Նաիրա Զոհրաբյանի կարմիր գիծը

Գևորգ Պետրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. Եթե ցանկություն առաջանա` դասախոսություն լսել «Քաղաքական ինքնասպանություն` ինքնախոստովանության միջոցով» թեմայով, ուրեմն ոչ ավել, ոչ պակաս, Youtube.com -ի դատարկ պատուհանին կատարեք «Նաիրա Զոհրաբյանի կարմիր գիծը» գրառումը: Հենց առաջին տեղում Ձեզ ալ ու թափանցիկ հագուստով դիմավորում է ԲՀԿ-ն քանդող նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հագուստի թեման` ոչ այսօր...

Բնավ էլ ոչ զարմանալիորեն նա հանդես է գալիս ինքզինքը հերքող, ինքզինը հակասող ու մի ամբողջ կոսակցության քաղաքական հետագիծը խայտառակող խոստովանություններով:

Նախևառաջ, ակնհայտ ու անվիճելիոերն խոստովանում է, որ իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչներն իր գլխավորությամբ, սկսել են Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին մասնակցել ինքնանպատակ` հասկանալով, որ որևէ արդյունք ապահովել չեն կարող: Իհարկե, չեն կարող, քանի դեռ նրանց առաջնորդում է ինքը...

Սա մի կողմ...

Ապա իրավամբ նկատում է (դիտեք 0:34-0:44 վայրկյանները), որ միմյանց տեսակետներ հարգելն ու լսելը Հայաստանում դարձել են կարմիր գրքի նյութ: Շատ ճիշտ է ասում. չէ՞ որ նա ինձ կուսակցությունից հեռացրեց իմ կարծիքն արտահայտելու համար, որով մտավախությունս էի հայտնել հարազատ կուսակցությանս մշուշոտ ապագայի վերաբերյալ:

Երրորդ, բացեիբաց տալիս է ինքնախոստովանական ցուցմունք` առ այն, որ իրենք (չգիտեմ` իրենից բացի, էլ ու նկատի ուներ) իշխանության հետ սպառել են անարդար ընտրություններ ա ն ց կ ա ց ն ե լ ու  բոլոր հնարավորություններն ու արդեն անցել են ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ (դիտեք 7:39-7:47 վայրկյանները)...

Ով՞ կբացատրի այս քաղաքական տիկնիկայինի և Նաիրա Զոհրաբյանի կարմիր գծի իմաստը. թերևս միայն ինքը` որպես նախկին թատերագետ...

Ահավասիք..

Նույն շարքից