Ֆեյսբուք 

Քաղաքապետը հեռախոսներ է նվիրել ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարին և Ռոլանդին

Մարիա Բարաղամյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ առողջապահության վարչության պետի հետ այցելեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Էդգարին և Ռոլանդին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվիրեցինք նոր հեռախոսներ, քանի որ տղաների հեռախոսները վնասվել էին ավտոբուսի պայթյունի ժամանակ:

Նշեմ, որ շատ լուսավոր և պայծառ տղաներ են, ուրախ եմ, որ վերջին այցից հետո, արդեն այսօր ժպտում էին:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Ռոլանդին և Էդգարին, որ միասին գնանք Թումո»:

Նույն շարքից