Եթե զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա «Հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է ունենաք հսկիչ դրամարկղային մեքենա։
Ուշադրություն, Ձեր ունեցած մեքենան պետք է համապատասխանի ներքոշարադրյալ պայմաններին.
ՀԴՄ-ն պետք է ունենա`
ա. ֆիսկալային հիշողություն,
բ. օգտագործողի մուտքի անվանումը և գաղտնաբառ մուտքագրելու հնարավորություն (յուրաքանչյուրը` ոչ պակաս 4 կարգից),
գ. ինդիկատոր` պատասխանատու անձի համար (պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը),
դ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման տարեթիվը, ՀԴՄ-ն արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում,
ե. չջնջվող հիշող սարք` նվազագույնը 128 ՄԲ ծավալով,
զ. 256 ՄԲ օպերատիվ հիշողության, 256 ՄԲ հիմնական հիշողության և մինչև 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,
է. SIM քարտով` 3G, 2G և GPRS կապուղիներով, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,
ը. SAM քարտով կոդավորման հնարավորություն,
թ. PCI EMV 1 և 2 կարգերի համապատասխանության սերտիֆիկատ,
ժ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ iravaban.net կայքում։