Կարեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանցիները շատ են նեղվել, որ Պաշտպանության բանակում կան զինծառայողներ, որոնցից յուրաքանչյուրը թշնամու մի քանի տանկ կամ ռազմական այլ տեխնիկա է կարողացել ոչնչացնել 4-օրյա պատերազմի ժամանակ:
Իրենք իրենց մխիթարելու համար փորձում են մեր հերոսների նման հերոսներ ունենալ իրենց բանակում՝ կրկին դիմելով իրենց հին «եթե չունենք, ուրեմն կհորինենք» մեթոդին:
Այսօր հավաքել են մի խումբ լրագրողների և նրանց ներկայացրել մի «Ռեմբոյի», որն իբր միայնակ 12 հայկական տանկ ու անվավոր ռազմական մեքենաներ է խոցել:
Սա շատ նման էր իրենց մեկ այլ «հերոսի» պատմությանը: Տարիներ առաջ, երբ մի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ հայ պայմանագրային զինծառայողը ոչնչացրեց Մուբարիզ անունով ադրբեջանցի հատուկջոկատայինին, վերջինիս Ադրբեջանում սարքեցին հերոս՝ ժողովրդին հավատացնելով, որ նա միայնակ 150-ից ավելի հայ զինվոր է սպանել:
Մի խոսքով՝ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երկրի պատմությունից սկսած մինչև հերոսներ հորինված են: