Մամուլի տեսություն 

Ընդհանուր պետբյուջեից ծախսվել Է 971 հազ. դրամ, որի կեսից ավելին միայն բիզնես կարգի տոմսերի համար. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Այս տարվա սկզբին հայտարարվեց, որ կառավարությունը պաշտոնական գործուղումների համար ավիատոմսեր ձեռք բերելիս պետք է միջոցները խնայողաբար օգտագործի։ Սակայն իրականությունը շարունակում է նույնը մնալ։

Այսպես՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը փետրվարի 9-ին ստորագրված պայմանագրով «Ռետրո Ֆիլինգս» ընկերությունից գնել է 3 ավիատոմս Երևաև-Մոսկվա-Երևան չվերթի համար։

Ավիատոմսերից երկուսը եղել են էկոնոմ կարգի, մեկը՝ բիզնես։ Ընդհանուր պետբյուջեից ծախսվել Է 971 հազար դրամ։ Առաձին տոմսերի գները նշված չեն, սակայն նշենք, որ բիզնես կարգը սովորաբար Էկոնոմից առնվազն կրկնակի թանկ է լինում։ Այսինքն՝ վստահաբար կարող ենք ասել, որ ծախսված գումարի կեսից ավելին միայն բիզնես կարգի տոմսի համար է վճարվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից