Մամուլի տեսություն 

Մնում է, որ մյուս գեներալներն էլ մենաշնորհներ հաստատեն կոնյակի ու բաստուրմա-սուջուխի արտահանման ոլորտներում, և Հայաստանի արտաքին անվտանգության հարցերով կարելի է այլևս չմտահոգվել. «Չորրորդ իշխանություն»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ պետական մարմինները Հայաստանից խեցգետնի արտահանման թույլտվություն են տալիս միայն գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող ընկերություններին, և Սևանա լճի ափամերձ գյուղերում դրա դեմ բողքի լուրջ ալիք է հասուանանում:

Պետական կառույցներն, իհարկե, ճիշտ են վարվում: Ու հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե գեներալ Հայկազ Բաղմանյանն անձնական բիզնեսն է զարգացնում: Նա կարևորագույն ռազմավարական խնդիր է լուծում: Չէ՞ որ խեցգետինն արտահանվում է հիմնականում դեպի Ռուսաստան, ու ռուս զինվորականները հաճույքով վայելում են դա գարեջրի հետ: Ու եթե հանկարծ Ադրբեջանի որևէ ցնդած ղեկավար հայտարարի, թե ոտները լվանալու է Սևանա լճում, ռուս զինվորականները կասեն՝ «չհասկացանք, էդ ո՞ւմ զակուսկին ես փչացնում», և անհապաղ կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները:

Մնում է, որ մյուս գեներալներն էլ մենաշնորհներ հաստատեն կոնյակի ու բաստուրմա-սուջուխի արտահանման ոլորտներում, և Հայաստանի արտաքին անվտանգության հարցերով կարելի է այլևս չմտահոգվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից