Ֆեյսբուք 

Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կազմի մեջ ներառված ՀՀ ԱԳՆ-ն առարկություն չունի՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված

Հովիկ Աֆյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է .

«Եթե հարցին մոտենանք զուտ փաստերով, ոչ թե ենթադրություններով, վերլուծություններով կամ դիրքորոշում-կարծիքներով, 〈որոնք հաճախ ավելի ճիշտ են, քան փաստերը〉, ապա ստացվում է, որ ՀՀ Կառավարության կազմի մեջ ներառված ՀՀ ԱԳՆ-ն առարկություն չունի՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված, քանի որ կառավարությունում այսօր որևէ նախարար այս հարցի շուրջ որևէ առարկություն չի ներկայացրել... Ստացվում է〈կրկին զուտ փաստով〉, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում այսօր դրված է Արցախի անկախության ճանաչման հարցը:

Այսինքն ԱԳՆ-ն այս հարցի հետ կապված հարցեր, մտահոգություններ, այլ կարծիք չունի, եթե, իհարկե դրանք չի պահում ԱԺ-ում տեղի ունենալիք քննարկումներին:

Եթե չունի, տարօրինակ է, քանի որ այնպես չէ, որ Արցախի անկախության ճանաչումն այսօր մանրակրկիտ հաշվարկ չի պահանջում, որպեսզի Արցախը չդառնա միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոս-2, իսկ, եթե ունի, բայժ ԱԺ-ին է պահում, ապա դա ազնիվ չէ, մի տեղ հարցեր չունենալ, մեկ այլ տեղ այնքան հարցեր ունենալ, որ պատգամավորները փոշմանեն իրենց օրենսդրական նախաձեռնության համար»:

Նույն շարքից