Արմեն Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առնվազն պիտի տգետ լինես չհասկանալու համար, որ միայն այն պատճառով, որ ինչ-որ թղթի վրա գրված է՝ իբր Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը հաճույքով մեզ զենք կտա, կամ վարկով կտա և այլ կարգի անմտություններ, և դա այն դեպքում, երբ նրանք գերազանց գիտեն, որ ՀՀ բյուջեից տարբեր տեսակի հարյուրավոր պաշտոնյաներ տարեկան օտարում են մեկ միլիարդից ավելի դոլար։
Սակայն տգիտությունը զուտ անձնական կատեգորիա է, բայց երբ այն դրսևորում են պետական պաշտոնյաները, այն փոխակերպվում է դավաճանության։
ՄՈՌԱՑԵ՛Ք այդ վարկը, պարոնայք ղեկավարներ, այդ քայլով Ռուսաստանն ընդամենը փորձել է հասկացնել ձեզ, որ դուք շատ հետ եք մնացել ձեր հարևանից։ Պարզապես տասը տարով հինգ միլիարդի պայմանագիր կնքեք Ռուսաստանի հետ, և պահանջեք այն զենքերը, որոնք կմատնանշեն իրավասու մարդիկ․․․ Փողի մի մասն անմիջապես փոխանցեք, և միանգամից կսկսվեն զենքի մատակարարումները․․․»: