Նարեկ Գալստյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի քաղաքական էլիտայի ճնշող մեծամասնությունն իրենց ամբողջ կենսագրությամբ պարտական են Արցախին: Իսկ նրանցից շատերն էլ այսօր միլիոնատեր, իսկ տեղ-տեղ նաև միլիարդատեր են արցախյան շարժման շնորհիվ: Այսինքն, շարժման մասնակիցների ճնշող մասը կորցրել է իր առողջությունը, հազարավորները՝ կյանքը՝ հանուն Արցախի, իսկ մի քանի տասնյակ մարդ էլ միլիարդներ են վաստակել՝ ի շնորհիվ կրկին Արցախի: Ու այսօր ավելի քան ժամանակն է վերադարձնել պարտքը՝ այն էլ տոկոսներով...» :