Աղասի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանի զինված ուժերը՝ միայն ապրիլի 1-4-ը ընկած ժամանակահատվածում, կորցնելով 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ վերցրեցին 8 կմ տարածք և սկսեցին տարբեր ամբոիններից հրադադար խնդրել: Անգամ երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի մակարդակով Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հետ քաշել ռազմական տեխնիկաները և սեփական զորքը, եթե հայկական զինված ուժերը խոստանան, որ կդադարեցնեն պատժիչ գործողությունները սահմանի երկայնքով: Մոտավոր հաշվարկով Ադրբեջանը այդ 8 կմ տարածքի համար տվեց մոտ 500-800 (Баран) կորուստ, և մոտ 2000 վիրավոր: Ու ի՞նչ եք կարծում, կամ ո՞րտեղ է գրված ,որ իբր հաղթանակ տարած կողմը հրադադար խնդրի: Այնպես որ որքան էլ մեր բանակի սպայական կազմը թերացած լինի իր պարտավորությունների մեջ, դա մեր քննարկելիք թեման չէ, առավելևս մասսայաբար, դրա համար կան համապատասխան մարմիններ թող անցկացնեն ծառայողական քննություն: Մենք միշտ բանակի կողքին ենք Ազգովի...
Ապրիլի 1-4-ը ադրբեջանցիները կորցրել են 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք...