Ֆեյսբուք 

Հակաիրանական նկրտումների թելերը «պարադոքսալ» կերպով կարող են հասնել մինչև Թել-Ավիվ. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ատրպատականում Հայաստանի և Իրանի շահերի տեսանկյունից ամենաանհանագստացնող զարգացումները կապված են Բաքվից սնուցվող պանթյուրքիստական շրջանակների կողմից շիայականության շղարշի օգտագործման միջոցով տեղի հոգևորականության որոշ ներկայացուցիչների հակահայկականության «խոսափող» դարձնելու հանգամանքի հետ: Նման շղարշի ներքո հակահայկական և հակաիրանական աշխատանքի ծավալումը այդքան էլ բարդ չէ՝ քանի որ, որպես կանոն, շահարկվում է Արդրբեջանական Հանրապետության իբր երկրորդ շիայական երկիր լինելու հանգամանքը:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչքանով է արդարացի շիայական կամ ընդհանրապես մահմեդական կոչել մի երկիր, որի մայրաքաղաքում կարող է արգելվել բարձրաձայն աղոթականչը կամ մզկիթի վրայից ցած գցվել և ոտնակոխ արվել Աշուրայի սգո սրբազան դրոշը, «երկրորդը» լինելու տրամաբանությունն այդպես էլ մնում է անհասկանալի, եթե հաշվի առնելու լիենենք նաև այն, որ Բաքվի վարչակարգը Իսրայելի պետության հետ ունի այնքան սերտ հարաբերություններ, որ նույնիսկ «առաջինը» լինելու պարագայում ուղղակիորեն վտանգում է ոչ միայն իրանական շահերը տարածաշրջանում, այլ նաև Իսլամական Հանրապետության ներքին կայունությունը:

Այս համատեքստում, ամենևին զարմանալի չի լինի, եթե հանկարծ պարզվի, որ պանթյուրքիստական նկրտումների համար շղարշ հանդիսացող Ատրպատականի որոշ հոգևոր ամբիոններից հնչող հայտարարություններն անուղղակիորեն սպասարկում են առաջին հերթին հենց հակաիրանական նկրտումները, որոնց թելերը «պարադոքսալ» կերպով կարող են հասնել մինչև Թել-Ավիվ:

Նույն շարքից