ՀՀ ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ի պատասխան սոցցանցերում հոգեհանգստի արարողությանը երեխաների մասնակցության մասին արված հարցումների. Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ
ՄԻՊ խոսնակը՝ երեխաներին Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորությանը մասնակից դարձնելու մասին