Ֆեյսբուք 

Մենք անհատական մակարդակում մենաշնորհ սիրող ու դրան ձգտող ազգ ենք

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ով ինչ ուզում է՝ ասի, մեկ է՝ անհատական մակարդակում մենաշնորհ սիրող ու դրան ձգտող ազգ ենք... Որքան էլ հավաքական առումով դժգոհում, քննադատում, դատափետում ենք երևույթը, բայց հենց բանը հասնում է անձնական շահին, կտրուկ փոխվում ենք՝ հաճախ խնդիրներ ունենալով ինքնակառավարման հարցում և թույլ տալով, գուցե, շատ վճռորոշ վրիպումներ. ինչ խոսք, շատ օբյեկտիվ և գուցե գենետիկ իրողություն է, մարդկային երևույթ է, որից ապահովագրված չենք ոչ մեկս...
Ըմբռնող ու հանդուրժողական լինենք և մեղմ գտնվենք մենաշնորհ ունեցող և դա «ատամներով պահել»(այլ ոչ բնատուր և ողջունելի այլ հատկանիշներով, ստեղծագործական մտքով) ձգտող ազգակիցների նկատմամբ՝ անկախ ոլորտից...
Հնարավորության դեպքում, անխոս, նրանց տեղում կարող ենք լինել յուրաքանչյուրս...

Նույն շարքից