Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական ինքնությունն, ըստ էության, խարսխված է նաև երկու որոշիչ հիմնասյուների վրա՝ հակահայկականության և հակաիրանականության, որը դրսևորվում է տարբեր մակարդականերում:
Հիմա միայն այս երկու օրերին ադրբեջանալեզու ֆեյսբուքյան տիրույթի օգտատերը իրենց քննարկումներում ռուս-թուրքական հաշտեցման կապակցությամբ և Էրդողանի՝ «Իսլամական պետության» հետ կապի մասին լուրի ֆոնին արվել են նման գրառումներ՝ «Այս հաշտությունից ամենաշատ տխրողը հայերն ու պարսիկներն են», «Ամոթ է, մոռացե՛ք, այսպիսի զրպարտություն միայն հայ ու պարսիկ լակոտները կարող էին անել»:
Ասվածի համատեքստում հետաքրքրական է, որ Ադրբեջանում համաթյուրքականության ջատագովների և ազգայնական շրջանակներում տարածված է «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» - «Ռուս, պարսիկ, հայ՝ սրանք են թուրքի թշնամին» հանգավորված կարգախոսը, որտեղ ռուսները ևս որպես թշնամիներ հավասարեցված են պարսիկներին և հայերին: