Ֆեյսբուք 

Կուսակցությունների ձմեռային ծրագրերը (գեղարվեստական ժանր).

analitik.am

ՀՀԿ՝ որոշել է նոր ընդդիմություն վարձել, քանի որ հները, ինչպես կասեր Գալուստ Սահակյանը ժողովրդական լեզվով ՛՛պալիտ են եղել՛՛: Ինչ վերաբերում է երկրի վիճակին, ապա հայացքները հառած դեպի Պուտինին սպասում են...


ԲՀԿ՝ իրականացնելու է ՛՛կրքոտ ձմեռ՛՛ օպերացիան՝ էական չէ իմաստը, կարևորն արդյունքն է, որը միշտ նույնն է լինում:


ՕԵԿ՝ հաշվի առնելով այն, որ գրեթե բոլորը մոռանում են այս կուսակցության գոյության մասին, իմաստ չեն տեսնում ինչ-որ բան որոշելու կամ անելու... Եթե իհարկե ՀՀԿ-ի ընտրությունը կանգ չառնի նրանց վրա:


Ժառանգություն՝ աղոթում են, որ իրենց փոխարեն որևէ մեկը որոշում չկայացնի: Ընդմիջումների ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկյան գովազդային հոլովակների տեքստերն է թարգմանում հետագա ելույթների համար:


ՀԱԿ՝ ՛՛կրքոտ ձմեռ՛՛ օպերացիայի շրջանակներում կիրականացնեն ՛՛հիմա՛՛ մինի օպերացիան, որի շրջանակներում կպահանջեն հասարակությունից անհապաղ իշխանափոխություն իրականացնել, բայց դանդաղ՝ մինչև հաջորդ ընտրություններ ժամանակ կա, ի՞նչ իմաստ ունի շտապել և սթրեսի մեջ գցել նորանշանակ վարչապետին՝ ինչպե՞ս է Աբրահամյանը բացատրելու իր թոռնիկին, որ մյուս պապիկը ցանկանում է իրեն պաշտոնաթող անել...


Անհայտ բաժանորդ

Նույն շարքից