Ֆեյսբուք 

Հիմա ջենթլմեն Հովիկ Աբրահամյանը սիրուն աղջկան գործի է ընդունել՝ չարախոսում են

analitik.am

Համացանցը պայթեցրեն են մոդել Զառա Մինասյանով, իբրև թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրա հետ մտերիմ է: Էս ի՜նչ երկրում ենք ապրում, արդեն հետաքրքրվում են, թե մոդելն ինչ գործ ունի կառավարությունում, ինչպես է պատահել, որ Բրյուսով ավարտածը գնումների բաժնում է աշխատում ու էլի նման բաներ...

 

Տիգրան Սարգսյանն իր Դավիթ Սարգսյանին ֆինանսների նախարար էր դարձրել՝ ոչ մի բան չգրվեց: Հիմա ջենթլմեն Հովիկ Աբրահամյանը սիրուն աղջկան գործի է ընդունել՝ չարախոսում են: 

 

Բա կառավարությունում մի մոդե՞լ չլինի, որ վարչապետի հայացքը շոյվի, աշխատի գեղեցկության հարևանությամբ... Համ էլ պետք է շնորհակալություն հայտնել վարչապետին, որ Բրյուսով ավարտածին գնումների բաժնում աշխատանք է տվել: Բա հո տնտեսագետ չպե՞տք է աշխատեր:

 

Չէ, շատ բամբասկոտ ազգ ենք: Հեչ լավ չի:


Լևոն Մութաֆյան


Նույն շարքից