Ֆեյսբուք 

Էս եվրոպացիք մազալու խալխ են… իսկ Ջիվանին կասեր.- խելքի աշեցեք…Գրիշա Գսպոյան

analitik.am

Սայաթ Նովայի հայերենով ասած` Էս եվրոպացիք մազալու խալխ են… իսկ Ջիվանին կասեր.- խելքի աշեցեք…

Ամեն գնով Եվրոպայի կենտրոնում մուսուլմանական արհեստական պետություն ստեղծեցին, էժան աշխատուժ ունենալու նպատակով իրենց երկրի դռները լայն բացեցին հատկապես իսլամ դավանող կիսագրագետ ժողովուրդների առջև, իսկ կապիտալի ներգրավման նպատակով` նաև նավթադոլարային արաբական երկրներից ներդրողների առջև, թույլ տվեցին սեփականության իրավունքով տիրապետել հսկայական անշարժ գույք և այլ ունեցվածք, ամենուրեք կառուցել մզկիթներ, կուլ գնացին մահմեդական որոշ բարքերի և այդքանից հետո, օգտվելով եվրոպական ''ամենագերագույն արժեքի''` խոսքի ազատության իրավունքից, ժամանակ առ ժամանակ, գեղարվեստորեն ծաղրում են մահմեդական կրոնի հիմնադիր Մոհամեդ մարգարեին` առաջ բերելով ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ երկրներում բնակվող մահմեդականների և իսլամական երկրների զայրույթը…


Գրիշա Գսպոյան

Նույն շարքից