Այսօր վերադառնում էի Գորիսից: Սիսիանի մոտակայքում փոթորիկ սկսվեց: մեր մեքենան մեծագույն դժվարությամբ անցավ փոթորկի միջով... Փառք տվեցինք Աստծուն, բայց արդեն ճանապարհի հետագա հատվածներում ոչ թե Տիրոջն էինք հիշում, այլ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:
Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով ահռելի գումարներ են տրամադրվում ճանապարհներին աղ կամ ավազ լցնելու համար: Երբեմն-երբեմն լցնում են՝ մնացած ժամանակ հույսը դնելով բնության վրա:
Իսկ ,,տնտեսված,, գումարները հազիվ թե մնան պետբյուջեում: Դրանք, անպայմանորեն, լցվում են նրանց գրպանները, ովքեր պատասխանատուներ են հանդիսանում...
Դրա համար էլ դրանք հարստանում են մարդկային կյանքերի հաշվին՝ օրավուր տռզացնելով իրենց գրպանները...
Լևոն Մութաֆյան