Ֆեյսբուք 

Անհասկանալի է,թե ինչպես են մոդելները հայտնվում կառավարությունում

analitik.am

Անկեղծ ասած, երբեք թույլ չեմ տվել ինձ այնքան ցածրանալ, որ մտնեմ ուրիշի անձնական կյանքի մեջ, առավել ևս կեղտոտ սպիտակեղենի,սակայն, իսկապես անհասկանալի է,թե ինչպես են մոդելները հայտնվում կառավարությունում և զբաղեցնում լուրջ գործառույթներ այնպիսի երկրի կառավարությունում, որտեղ 30 % աղքատություն է, արտագաղթի և ծնելիության անկման ահագնացող տեմպեր, սեփական տնտեսության լիարժեք բացակայություն և հակաիրավական մենաշնորհ բիզնեսի համարյա բոլոր ոլորտներում,որտեղ համարյա ամեն շաբաթ լուրջ հանրահավաքներ են կազմակերպում իրավական և սոցիալական լուրջ հիմնախնդիրներից ստրկացած լայնածավալ հասարակական զանգվածներ, որտեղ հարյուրավոր կրթված երիտասարդ կադրեր չեն կարողանում իրենց ստացած գիտելիքները կիրառության մեջ դնել հանուն սեփական երկրի տնտեսության զարգացման։


Կառավարության մամուլի խոսնակը պնդում է, որ նման մարդ չի աշխատում կառավարությունում, մինչդեռ հենց այդ մարդը այլ բանի մասին է խոսել։


Նորից եմ կրկնում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե կառավարության այս կամ այն պաշտոնյան ինչպիսի անձնական կյանք է վարում, ունի սիրուհիներ, թե ոչ, դա իր և իր ընտանիքի խնդիրն է, սակայն քայքայված երկրի կառավարման օղակներում նման անձնական կապերի դրսևորումը աշխատանքային գործառույթներում, անընդունելի եմ համարում:


Անի Զախարյան

Նույն շարքից