Ֆեյսբուք 

Քանի՞ մարդ ՀՀ-ից կմեկնի ԵՏՄ անդամ երկրներ աշխատելու նպատակով

analitik.am

2015 թվականին աշխատանքային տարին Հայաստանի համար կսկսվի արդեն՝ որպես ԵՏՄ անդամ երկիր:


Սա նշանակում է, որ բազմաթիվ առաջատար մասնագետներ հնարավորություն կունենան այսուհետ աշխատանքային գործունեություն ծավալել ոչ միայն ՀՀ-ում, այլ ՌԴ-ում և ԵՏՄ անդամ մյուս երկրներում:


Սա իր հերթին նշանակում է, որ արտագնա աշխատանքի՝ հիմնականում ՌԴ մեկնած մեր հայրենակիցների ընտանիքները շատ կարճ ժամանակահատվածում կտեղափոխվեն ՌԴ՝ ապրելու և աշխատելու նպատակով:


Դիպլոմավորված երիտասարդ մասնագետների մի ստվար խումբ, ովքեր ՀՀ-ում չեն կարողացել աշխատանք գտնել, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կշտապեն գնալ ԵՏՄ անդամ երկրներ՝ մասն. ՌԴ:


Բավականին թվով օրնիբուն աշխատող, սակայն անգամ կենսական պահանջները բավարարել չհասցնող մարդիկ, իշխանություններից դժգոհ մարդիկ, ուսանողներ և այսպես շարունակ նույնպես կսկսեն մտածել ԵՏՄ անդամ երկրներ՝ մասնավորապես ՌԴ տեղափոխվելու մասին:


Չեմ քննարկում երևույթի դրական կամ բացասական լինելը, չեմ բնորոշում աշխատանքային ազատ իրավունքը որպես արտագաղթ և այլն:


Սակայն մի հարց եմ ուզում տալ կառավարությանը՝ արդյոք հաշվարկվե՞լ են դեպքերի այսօրինակ զարգացման հետևանքները, դրանց պատճառով երկրի կրած վնասը, այդ վնասը վերացնելու կամ մասամբ թուլացնելու մեթոդները...


Հ.Գ. Չնայած, վստահ եմ, որ մեր կառավարության որակյալ և առաջադեմ կադրերի օրակարգում մեր երկրի համար հենց այսօրինակ գերկարևոր հարցերն են...


Անի Հովհաննիսյան

Նույն շարքից