Ֆեյսբուք 

Կոչ ՀՀ մեդիա աշխարհին, Charlie Hebdo-ի դեպքը որպես հայ ծաղրանկարչության զարգացման խթան

analitik.am

Charlie Hebdo-ի ծաղրանկարիչների դեպքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի ծաղրանկարչության զարգացման համար: Այս յուրահատուկ և իմաստուն մասնագիտությունը որոշ ժամանակ մոռացություն էր մատնված: Այս ահավոր դեպքից հետո հայ նկարիչներից շատերն արդեն սկսել են իրենց առաջին փորձերն անել ծաղրանկարչության ժանրում:

 

Այսօր, թերևս, քչերին է հայտնի, որ ԽՍՀՄ տարիներին ՛՛Кукрыниксы՛՛/творческий коллектив советских художников-графиков и живописцев, в который входили действительные члены АХ СССР, народные художники СССР(1958, Герои Социалистического Труда Михаил Куприянов (1903—1991, Порфирий Крылов (1902—1990 и Николай Соколов (1903—2000/ անվան տակ աշխատում և արարում էր ծաղրանկարիչների մի հսկա բանակ: ՛՛Кукрыниксы՛՛-երի ծաղրանկարները ժամանակին ավելի հայտնի էին քան հեղինակավոր Charlie Hebdo-ի ծաղրանկարները:

 

Ծաղրանկարչությունն այն եզակի արվեստներից է, որտեղ ոչ միայն լավ նկարել է պետք իմանալ, այլ նաև ուղղակի անհրաժեշտ է շատ ճկուն միտք ունենալ: Ամեն մեկը չի կարող կոչվել ծաղրանկարիչ:

 

Հ.Գ Կոչ եմ անում իմ կոլեգաներին/ օրաթերթեր, պարբերականներ և կայքերի խմբագրեր) այսուհետ մեծ ուշադրություն դարձնել այս ժանրին և հնարավորինս շատ տեղադրել և ցուցադրել հայ ծաղրանկարիչների աշխատանքները:


Կարեն Թումանյան

Նույն շարքից