Ֆեյսբուք 

Կոչ եմ անում, որ բոլորս միասին աղոթենք, որ ընտանիքի փոքրիկը գոնե ողջ մնա...

analitik.am

Լինելով բացառապես հայամետ՝ կոչ եմ անում բոլորին չանել պրովոկացիոն հայտարարություններ: Նախ՝ այն, որ հանցագործը ոչ այլ ինչ է, քան մարդկային տականք, քննարկման ենթակա չէ, այն որ հանցագործի արարքը ոչ մի կերպ չի կարելի կապել որևէ պետության հետ, նույնպես չի քննարկվում, քանզի ոչ տրամաբանական և ոչ էլ զգայական որևէ հիմքեր չկան նման եզրահանգման գալու համար: Արարքը միանշանակ հակամարդկային է և արարքը կատարողը պետք է պատժվի ոչ միայն օրենքի ամբողջ ուժով, այլ նաև հասարակության կողմից՝ համաձայն եմ խալաթ հագցնենք, ստորացնենք, նսեմացնենք... Ցավոք, այդ ամենով հետ չենք բերի տուժած ընտանիքին և ոչ էլ կկարողանանք կանխել նման տականքների լույս աշխարհ գալը:


Յուրաքանչյուր իրավիճակում պետք է պահպանել սառը դատողությունը և չի կարելի ինչ-որ նողկալի հանցագործի արարքը կապել միջպետական հարաբերությունների հետ, դա ուղղակի անգրագիտություն է:


Կոչ եմ անում, որ բոլորս միասին աղոթենք, որ ընտանիքի փոքրիկը գոնե ողջ մնա...


Անի Հովհաննիսյան

Նույն շարքից