Ֆեյսբուք 

Աղոթք մանկան բժշկության համար

analitik.am

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած միակ անդամին՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։ «Սբ. Աստվածամայր» բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ փոքրիկի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Տե՜ր Աստված, փարատիր մեր փոքրիկի ցավերն ու բժշկիր անօրենի ձեռքից ստացած վերքերից: Կատարյալ առողջություն շնորհիր նրան Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունները ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: 
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար ու բազումողորմ Աստված, Դու կարող ես օգնել ու բժշկել այդ անմեղ մանչուկին, Դու գիտես նրա կարիքները....

ԱՄԵՆ:


Վրեժ Հովսեփյան 

Նույն շարքից